ԿԳՄՍ նախարար Ա. Հարությունյանը հայտարարություն է հանրայնացրել այն մասին, որ համավարակի տարածվածության ընդարձակման պատճառով այս ուսումնական տարվա համար նախատեսված աշնանային արձակուրդների մեկնարկը կտրվի ավելի վաղ՝ հոկտեմբերի տասնհինգից:
Այսօր համավարակյին հիվանդության աննախադեպ թիվ է գրանցվել՝ վարակման 1058 դեպք, որը խիստ մտահոգիչ է հատկապես ներկա իրավիճակում, երբ սահմանային գոտու ողջ երկայնքով շարունակում են ընթանալ ծանրագույն մшրտшկան գործողությունները:
Հաշվի առնելով առողջապահական համակարգի գերծանրաբեռնվածությունը հատկապես ներկայիս իրավիճակում՝ ԿԳՄՍ նախարարությունը որոշել է նոյեմբերի երկուսին սպասվելիք աշնանային արձակուրդի մեկնարկն առաջ տալ՝ այն նշանակելով վաղվանից՝ հոկտեմբերի տասնհինգից:
Այն տևելու է մինչև հոկտեմբերի քսանինը: Արձակորդային երկշաբաթյա ժամանակահատվածում նախատեսվում է կայացնել դասերի վերսկսման ձևի մասին որոշում: Նախարարությունից տեղեկացնում են, որ արձակուրդային դադար է սահմանվելու նաև այլ ուսումնական հաստատությունների համար:
Նախարարությունից հորդորում են կարևորել համավարակային նախասահմանված կանոնների պահպանումը՝ հաշվի առնելով ներկայիս իրավիճակը: Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացված է վարը:
😷 Կորոնավիրուսի պատճառով դպրոցական արձակուրդներն ավելի շուտ կմեկնարկեն (հոկտեմբերի 15-ից):🔺Հիմք ընդունելով ՀՀ…
Опубликовано Arayik Harutyunyan Среда, 14 октября 2020 г.