Ինչպես հայտնի է, միշտ և առավել ևս հիմա հայաստանյան ու արցախյան ղեկավարությունները գտնվում են շատ սերտ համագործակցության մեջ: Հայաստանի ղեկավարությունը ներ է դրել իր բոլոր ռեսուրսները՝ Արցախին օրհասական մարտերում աջակցելու համար:
Ն. Փաշինյանը ընթացիկ մարտերի հենց մեկնարկից հայտարարեց ռազմական դրություն և դիմեց համայն հայությանը՝ նրանց համաժողովրդական պայքարի կոչելով: Դրանից մոտ տասն օր անց նա վերստին դիմեց հայ երիտասարդությանը:
Ն. Փաշինյանի բոլոր դիմումներն էլ ընդունվում են մեծ պատրաստակամությամբ, քանի որ բարձր է հայոց մտածական մակարդակը: Բոլորն էլ հստակորեն գիտակցում են, թե ուր կարող են տանել ստեղծված վիճակի տարատեսակ զարգացումները:
Այս ամենով հանդերձ, Ն. Փաշինյանն այսօր անձամբ է այցելել Արցախ, հանդիպել երկրի ղեկավարին ու հրամանատարական անձնակազմին՝ ծանոթանալով առկա իրավիճակի մանրամասներին: Նրանք նաև քննարկումներ են անցկացրել առաջիկա գործողությունների ընթացքի ուղղությունների վերաբերյալ:
Կառավարության յութուբյան պաշտոնական ալիքում փոքրիկ նյութ է տեղադրվել այսօրվա այցից, որը ներկայացնում ենք վարը: