Ռուսական դեսպանությունը հույժ կարևոր հայտարարություն է հանրայնացրել այն մասին, որ իրենց հաջողվել է որոշակի պայմանավորվածություն ձեռք բերել վրացական ղեկավարության հետ՝ սահմանային անցուդարձի թույլտվության առնչությամբ:
Ըստ հանրայնացված հայտարարության՝ վրացական իշխանությունները թույլ են տվել իրենց ցամաքային տարածքով Ռուսաստան փոխադրել երկրի քաղաքացի հանդիսացող անձանց հատուկ ավտոբուսներով:
Այժմ բանակցությունները շարունակվում են, իսկ դեսպանությունը վստահեցնում է, որ ավտոբուսներում պահպանվելու են բոլոր տեսակի հակահամաճարակային կանոնները:
Հարմարավետ ու անվտանգ ավտոբուսների տրամադրման պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Հարավկովկասյան երկաթուղի»-ն: Սույն կազմակերպությունը պարտավորություն է վերցրել ավտոբուսներում պատշաճ օդափոխում և այլ հարմարավետ պայմաններ ապահովելու համար:
Ավտոբուսներով տեղափոխվելու իրավունքը դարձյալ նախապես գրանցումով է հնարավոր ստանալ, իսկ հետո ուղևորների հետ կապ են հաստատելու իրենց համապատասխան բաժնի աշխատակիցները: Այս ամենից զատ դեսպանությունը դեռևս այլ մանրամասներ չի ներկայացրել փոխադրումների մասին:
Դեսպանության հանրայնացրած հայտարարությունն ամբողջությամբ կցված է ստորև: