Հայաստանում ռուսական դեսպանությունը սոցցանցային գրառմամբ կարևոր տեղեկություն է հրապարակել առաջիկա օրերին Հայաստանից կատարվելիք թռիչքների մասին՝ նշելով առանձին չվերթների օրերը, ժամերն ու այլ մանրամասներ:
Այսպիսով՝ հունիսի 10-ին սպասվում է թռիչք դեպի Կրասնոդար: Այն կլինի տեղի ժամանակով ժամը 09:00-ին: Այս թռիչքով Ռուսաստան գնալու հնարավորություն ունեն միայն Ռուսաստանի այն քաղաքացիները, ովքեր Կրասնոդարի, Ռոստովի, Ղրիմի, Սեվաստոպոլի և հարակից այլ վայրերի բնակիչներ են:
Նույն օրը՝ հունիսի 10-ին, ժամը 14:30-ին լինելու է նաև թռիչք դեպի «Հանքային ջրեր» (Минеральные Воды), որով իրենց բնակավայրեր կարող են վերադառնալ դարձյալ հարակից շրջանների բնակիչները:
Հաջորդ թռիչքը դեպի Կազան է, որը կլինի հունիսի 15-ին, ժամը 13:45: Դեսպանության տարածած հայտարարության մեջ նշված են բոլոր այն բնակավայրերը, որոնց բնակիչ հանդիսացող քաղաքացիներն իրավասու են թռիչքով իրենց տուն վերադառնալ:
Նույն օրը, նույն ժամին կա նաև մեկ այլ թռիչք դեպի Մախաչկալա: Բոլոր թույլատրելի բնակավայրերը կարող եք տեսնել դեսպանության հրապարակած հայտարարության մեջ, որը ներկայացված է կից: