Ծնողներից շատերը, ովքեր ունեն զորացրման կամ նոր զորակոչին սպասող զինծառայող զավակներ, անհամբերությամբ սպասում են այն ժամկետներին, որոնք կհաստատի կառավարությունը: Սպասողական վիճակում են նաև զինվորներն ու ապագա զինվորները:
Ի վերջո հաստատվել և հրապարակվել են այն ժամկետները, որոնց անհամբերությամբ և հետաքրքրությամբ սպասում են ծնողներն էլ, զինվորներն էլ:
Արցախի նախագահը նոր որոշում է ստորագրել՝ հաստատելով նախատեսվող ժամկետներն այն մասին, թե երբ նախատեսվում է կազմակերպել զինծառայողների ամառային զորացրումը: Բացի այդ, սահմանվել է նաև նոր զորակոչի հավանական ժամկետները:
Ըստ այդմ, ամռան վերջին ամիսների ընթացքում՝ հուլիսին և օգոստոսին կսկսվի զինվորների զինվորագրումը: Իսկ մինչև հուլիսի վերջին օրը՝ 31-ը, զորացրմանը սպասող բոլոր զինվորները տուն կվերադառնան:
Մինչ եկող ամսվա վերջ՝ հունիսի երեսունն ընկած հատվածում նախարարությունը ընդունում է այն տղաների անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը, ովքեր ուսումնական գործընթացով պայմանավորված տարկետման իրավունք են ստացել ԿԳՄՍ նախարարությունից: