Ուշադրություն. ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը կարևոր հայտարարություն է տարածել Հայաստանում գտնվող արցախցի երեխաների կրթության վերաբերյալ

Ինչպես հայտնի է, առկա իրավիճակով պայմանավորված, շատ արցախցի դպրոցահասակ բալիկներ այս օրերին հայաստանյան մի շարք բնակավայրերում են գտնվում ժամանակավորապես՝ անվտանգության նկատառումներից ելնելով:

ԿԳՄՍ փոխնախարար Ժ. Անդրեասյանը կարևոր հայտարարություն է տարածել յադ բալիկների կրթության կազմակերպման վերաբերյալ: Նա իր սոցհարթակում տեղեկատվական հայտարարություն է տեղադրել, որում ասվում է, որ ցանկացած արցախցի բալիկ առանց որևէ նախապայմանի կկարողանա մասնակցել իր տեղակայման վայրին մոտ գտնվող դպրոցի դասերին:

Ժ. Անդրեասյանը նաև տեղեկացրել է, որ այդ մասին հենց առաջին օրվանից իրենք իրազեկել ու տեղեկացրել են բոլոր դպրոցներին, այնպես որ արցախցի աշակերտներն այդ առումով ոչ մի խնդրի առաջ չեն հայտնվի:

Ընդ որում, Ժ. Անդրեասյանը նշել է, որ ուսումնական գործընթացի մեջ այդ երեխաներին ընդգրկելու համար հարկավոր չի լինի ոչ մի լիցենզիա կամ այլ փաստաթույթ: Նախատեսում է այդ երեխաներին ապահովել անհրաժեշտ դասագրքերով:

Ժ. Անդրեասյանը հրապարակումն ավարտել է խնդրանքով՝ պահպանել սովորողների անձնական տվյալների գաղտնիությունը:

Սիրելի՛ հայրենակիցներ,ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կապահովի իրենց բնակավայրից…

Опубликовано Zhanna Andreasyan Вторник, 29 сентября 2020 г.

 

Понравилась статья? Поделиться с друзьями: