Առավոտյան ՊՆ մամլո խոսնակ Շ. Ստեփանյանը խոստացել էր տեսանյութ հանրայնացնել, որտեղ ուշագրավ փաստական նյութեր կլինեն: Քիչ առաջ նախարարության մամլո բաժնից արդեն իսկ հրապարակվեց խոստացված նյութը, որտեղ երևում է, թե ինչպես են մեր կողմից ոչնչացվում հակառակորդ կողմի հենակետերը: Հենց այդ հենակետերից էր հակառակորդը կարողանում հրետակոծել հարակից հայկական բնակավայրերը:
Ա. Հովհաննիսյանը հայտարարել էր, որ տեղեկությունները կրակոցների մասին կարիք չկա տարածելու, քանի որ մեր կողմից պատասխանն ավելի հզոր է լինում ու համարժեք:
Շ. Ստեփանյանը նաև հայտարարություն էր հանրայնացրել այն մասին, որ հակառակորդ կողմը թիրախավորել է հարակից գյուղական բնակավայրերի, մասնավորապես Բերդի համայնքային ենթակառուցվածքներն ու շենքերը:
Նշենք, որ բնակելի շենքերը և համայնքային ենթակառուցվածքները թիրախավորելու մասին հայտարարություն էր պատրաստել և միջազգային գործընկերներին ուղարկել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը՝ Ա. Թաթոյանի գլխավորությամբ:
Կից ներկայացնում ենք ՊՆ հանրայնացրած բացառիկ հզոր տեսանյութը: