Ուշադրություն. հրապարակվել է ուսուցիչների գործուղման նոր, բարելավված կարգի նախագիծը

Փոխնախարար Ժ. Անդրեասյանն իր սոցցանցային էջում հրապարակել է սահմանապահ կամ բարձրլեռնային տարածաշրջաններ ուսուցիչների գործուղման նոր կարգի նախագծի կանոններն ու կարգը, որով սահմանվում է, թե ինչ պայմաններով է պետությունը պատրարստ կազմակերպել ուսուցիչների գործուղում:

Ըստ հրապարակված կանոնների՝ պետությունը պարտավորվում է վճարել ուսուցչի և նրա ընտանիքի անդամների, ինչպես նաև նրանց գույքի տեղափոխման տրանսպորտային ծախսերը:

Պետությունը նաև վճարելու է ուսուցչի նոր բնակության վայրի վարձավճարը, ինչպես նաև տարեկան չորս անգամ մշտական բնակության վայր գնալ ու հետ վերադառնալու ճանապարհային ծախսերը:

Բացի այս ծախսերից, պետությունը վճարելու է նաև ուսուցչի կոմունալ ծախսերն ու երեսուն տոկոսի չափով ավելացնելու է սահմանված աշխատավարձի չափը:

Այս փոփոխություններն ու ծրագրային բարեկարգումներն արվել են, որ որոշ չափով թեթևացնեն համայնքային շրջաններում գործող դպրոցներում ուսուցիչների պակասի խնդիրը, ինչպես նաև ավելի լավը դարձնեն գործուղման մեկնած մանկավարժների կենսապայմանները:

Սույն հայտարարության ամբողջական տարբերակին կարող եք ծանոթանալ կից:

Հանրային քննարկման ենք ներկայացրել սահմանամերձ և բարձրլեռնային համայնքների դպրոցներ ուսուցիչներ գործուղելու նոր կարգի…

Опубликовано Zhanna Andreasyan Пятница, 28 августа 2020 г.

 

Понравилась статья? Поделиться с друзьями: