Ուշադրություն. Մանե Թանդիլյանը վայր է դնում պատգամավորական մանդատը. ահա թե ինչու

Մ. Թանդիլյանն առավոտ կանուխ իր սոցցանցային հարթակում մի շատ կարևոր տեղեկություն է հանրայնացրել՝ տեղեկացնելով, որ վայր է դնում պատգամավորական մանդատն ու դադարեցնում է քաղաքական, կուսակցական գործունեությունը:

Նա որոշակի բացատրություն է ներկայացրել, թե ինչու: Ն. Թանդիլյանը տեղեկացրել է, որ արդեն երկար ժամանակ է, ինչ նա ունի առողջական խնդիրներ: Այս ընթացքում նա փորձել է այդ խնդիրները լուծել քաղաքական ու կուսակցական գործունեությանը զուգահեռ:

Սակայն վերջին շրջանում անհնար է դարձել դրանք լուծել աշխատանքային գործունեությանը զուգահեռ, ուստի պատգամավորը հայտնում է, որ որոշել է հեռանալ ակտիվ քաղաքական դաշտից:

Շնորհակալություն հայտնելով իր կուսակցական թիմին և իրեն վստահողներին՝ պատգամավորը նաև ներողություն է խնդրել՝ նշելով, որ գուցե եղել են պահեր, երբ ինքը թերացել կամ չի արդարացրել հույսերը:

Պատգամավորը հայտարարության հրապարակումն ավարտել է բոլորին առողջություն մաղթելով և նշելով, որ այս թեմայով այլևս չի պատրաստվում որևէ բացատրություն տալ: Հայտարարությունը՝ կից:

Սիրելի հայրենակիցներ,Տևական ժամանակ է ունեմ առողջական խնդիրներ, որոնք այս ընթացքում փորձել եմ լուծել՝ աշխատանքիս հետ…

Опубликовано Mane Tandilyan Четверг, 13 августа 2020 г.

 

Понравилась статья? Поделиться с друзьями: