Ուշադրություն. Մանկատան շրջանավարտներին կնվիրաբերվեն բնարականներ. մանրամասներ

Զ. Բաթոյանն իր և նախարարության էջերում կիսվել է կարևորագույն տեղեկատվությամբ մանկատների սաների առնչությամբ՝ նշելով, որ կառավարական նիստի ժամանակ նա վավերացման է ներկայացրել մի կարևոր նախագիծ, որը ընդունվել է այսօրվա նիստին:

Ըստ այդ ծրագրի՝ նախատեսվում է մանկատների շրջանավարտներին բնակարաններ նվիրաբերել: Խոսքը թվով 163 շրջանավարտի մասին է, ովքեր այժմ զբաղեցնում են պետության կողմից տրամադրված բնակարանները:

Մինչ այս, այդ բնակարանները շրջանավարտներին պետությունը անհատույց տրամադրել է միայն տասը տարի ժամկետով: Ըստ օրենքի՝ տասը տարին լրանալուն պես այդ բնակարանները կարող էին մասնավորեցման ենթարկվել կամ հանձնվել վարձակալության:

Բայց այժմ որոշվել է վերանայել այդ որոշումը: Նախատեսվում է այդ բնակարանները պարզապես նվիրել շրջանավարտներին:

Բացի այս, նախարարը նաև տեղեկացնում է, որ մանկատան ևս երեքական շրջանավարտներ ստանալու են բնակարաններգնելու համապատասխան վկայականներ, քանի որ 2004 թվականին նրանց տրամադրված բնակարանները արդեն իսկ եղել են երրորդ կարգի վթարայնության և ապրելու համար վտանգավոր:

Նախարարության էջի հրապարակման ամբողջական տարբերակին կարող եք ծանոթանալ ստրոև:

📣Մանկատան 163 շրջանավարտների կնվիրաբերվեն նրանց կողմից զբաղեցված բնակարանները, ևս 3 հոգու կտրամադրվի բնակարանի գնման…

Опубликовано ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն Четверг, 13 августа 2020 г.

 

Понравилась статья? Поделиться с друзьями: