Ուշադրություն. Մասնագետը զգուշացնում է այս օրերին ֆեյսբուքյան մի քանի խնդիրների մասին

Մեդիա ոլորտի մասնագետ Ս. Մարտիրոսյանը շարունակում է ակտիվորեն հսկողության ներքո պահել մեդիա դաշտը՝ ֆիքսելով ոլորտում առկա թերություններն ու բացը: Նա հերթական նյութն է պատրաստել, որով որոշակի ուղղորդումներ է տալիս հանրությանը:

Հերթական ուղղորդիչ նյութը վերաբերում է ֆեյսբուքյան հարթակին: Մասնագետը անդրադառնում է այս օրերին այդ սոցհարթակում առկա մի քանի խնդրի, որոնց շուրջ արժե մտահոգվել:

Պրակտիկ կերպով ցույց տալով կեղծ էջի տարածած ինֆորմացիան՝ մասնագետը ցույց է տալիս, թե ինչպես են շատ մարդիկ հավանում, իսկ որ ամենից վտանգավորն է, կիսվում այդ տեղեկությամբ, որն ամենայն հավանականությամբ հավաստի չէ:

Այդպիսով օգտատերն ակամա դառնում է ապատեղեկատվության տարածող, իսկ այս օրերի ապատեղեկատվությունն ուղիղ հшրվшծ է մեր սահմանների անվտանգությանը:

Մասնագետը խորհուրդ է տալիս չկիսել կեղծ կամ կասկածելի էջի տեղեկությունը, եթե նույնիսկ դրանով ցանկանում ես մյուսներին տեղեկացնել էջի կեղծ լինելու մասին: Նման դեպքերում նա խորհուրդ է տալիս սքրին անել էջի մի հատվածը և դնել լինքը:

Понравилась статья? Поделиться с друзьями: