Ուշադրություն. Մոսկվայից թռիչքներ են սպասվում են թռիչքներ դեպի Երևան ու Գյումրի

Հայկական դեսպանության սոցցանցային հարթակում հայտնվել է ուշագրավ հայտարարություն, որտեղ ներկայացված է առաջիկա տասը օրվա ընթացքում ծրագրված թռիչքների ժամանակային և այլ մանրամասներ:

Ըստ հանրայնացված տեղեկատվության՝ առաջիկայում՝ մինչև օգոստոսի 8-ը մոսկովյան հայտնի Դոմոդեդովո օդակայանից նախատեսվում է իրականացնել վեց չարթերային թռիչք:

Մոտակա թռիչքը օգոստոսի երկուսին է՝ մոսկովյան օդակայանից դեպի երևանյան օդակայան՝ մեկնարկն առավոտյան ժամը տասին:

Հաջորդ օրը ժամը տասնմեկին նույն օդակայանից թռիչք կիրականացվի դեպի Գյումրու օդակայան: Իսկ օգոստոսի չորսին կրկին դեպի երևանյան օդակայան է ծրագրված թռիչք իրականացնել, որը կմեկնարկի արդեն երեկոյան ժամը վեցին:

Ամսի հինգի առավոտյան տասնմեկին նոր թռիչք կլինի Գյումրի, ապա հաջորդող օրերի՝ վեցի և ութի թռիչքները կկատարվեն դեպի Զվարթնոց օդակայան:

Այս թռիչքների համար նախասահմանված է ավիատոմսային հստակ արժեք, այն է՝ 14 հազար 700 ռուբլի գումար: Տոմսերը հնարավոր է գնել մոսկովյան նշյալ օդակայանից: Սույն թռիչքների մասին առավել հանգամանալից տեղեկություն կարող եք ստանալ դեսպանության հետ կապ հաստատելով:

||| Ներկայացնում ենք առաջիկա օրերին Մոսկվայից դեպի Երևան և Գյումրի նախատեսված չարտերային չվերթների ժամանակացույցը։…

Опубликовано Посольство Армении в России/ՌԴ-ում ՀՀ դեսպանություն Четверг, 30 июля 2020 г.

 

Понравилась статья? Поделиться с друзьями: