Ուշադրություն. նախարար Ա. Հարությունյանը քիչ առաջ խիստ կարևոր հայտարարություն է արել աշակերտների և ուսանողների համար

Կրթության ոլորտի զարգացման անխոչընդոտ ընթացքը շարունակելու համար պարետատան ու նախարարության համալիր ջանքերի շնորհիվ մշակվել ու շարունակում են մշակվել ծրագրեր, որոնք թույլ կտան սեպտեմբերի կեսից սովորողներին ուսումնական հաստատություններում դասապրոցեսի մասնակցել:

Որոշումն իր մեջ մեծ ռիսկեր է պաունակում համավարակային իրավիճակի առումով, քանի որ այն կարող է համավարակի կտրուկ աճի պատճառ դառնալ: Ուստի նախարարությունն ու նախարարն ավելորդ չեն համարում լրացուցիչ ցուցումներ տալ:

Ա. Հարությունյանն իր էջում քիչ առաջ խիստ կարևոր հորդոր է տեղադրել, որի հասցեատերերը բոլոր սովորողներն են՝ աշակերտները և ուսանողները:

Նախարարը հորդորում է սեպտեմբերի սկզբից մինչ դասերի մեկնարկը պահել կարանտինային ռեժիմ՝ դասապրոցեսների մեկնարկից հետո համավարակի տարածման ռիսկերը ուսումնական հաստատություններում հնարավորինս նվազեցնելու համար:

Նախարարը սովորողներին հորդորում է դիմել մեկուսացման՝ կամավորության սկզբունքով: Նա հորդորը հիմնավորում է այն փաստով, որ այդկերպ կկտրվի համավարակի տարածման հավանական շղթան: Հակառակ դեպքում դարձյալ տուժելու է կանոնավոր դասապրոցես անցկացնելու ցանկալի գործընթացը:

🔴Կամավոր ինքնամեկուսացման կամ շփումների սահմանափակման կոչ՝ աշակերտներին և ուսանողներին✅Սիրելի ծնողներ, աշակերտներ և…

Опубликовано Arayik Harutyunyan Вторник, 18 августа 2020 г.

 

Понравилась статья? Поделиться с друзьями: