Ուշադրություն. Որո՞նք են Արծրուն Հովհաննիսյանի պաշտոնական էջերը և ինչպե՞ս տարբերել իրականը կեղծից

Ընթացող լայնամասշտաբ ու տարածաշրջանում աննախադեպ իրադարձությունների հենց մեկնարկից հայտարարվեց, որ սա նաև տեղեկատվական պшտերшզմ է լինելու, ուստի հարկ է մեդիա ոլորտում պահպանել բացառիկ աչալրջություն, զգոնություն և սթափություն:

Պարբերաբար նախազգուշական հրապարակումներ հայտնվեցին այն մասին, որ ստեղծվում են կեղծ էջեր կամ կnտրվում են արդեն առկա իրական էջերը՝ դրանցում սուտ, իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ հանրայնացնելու համար:

Իսկ դրա նպատակը մարդկանց շրջանում որոշակի խուճապային տրամադրվածություններ առաջացնելն է, որի շնորհիվ էլ հակառակորդը կկարողանա որոշակի հաջողություններ գրանցել սահմանում:

Մшրտական գործողությունների մասին ամենից օպերատիվ ու արագ տեղեկություններ տվող, հակառակորդի կեղծ տեղեկատվությունը վայրկյանների ընթացքում հիմնավոր փաստերով բացահայտող ու ժխտող էջերից են Արծրուն Հովհաննիսյանի տարբեր սոցհարթակային էջերը:

Դա է պատճառը, որ հակառակորդի կիբեր մասնագետները մասնավորապես թիրախավորել են հենց նրա էջերը: Ա. Հովհաննիսյանն իր սոցհարթակում տեղեկացրել է, որ ինստագրամյան հին էջը փակել են ու նորն են բացել՝ տրամադրելով նոր էջի տվյալների լուսանկարը, որ օգտատերերը չշփոթեն հնի հետ:

Էջերս ակտիվ ռմբակոծման տակ են։ Անդադար բողոքներ են գալիս էջերիս վրա։ Ինստագրամս փակել էին, նորն ենք բացել։ Ակտիվորեն տարածել ու հետևել է պետք։

Опубликовано Արծրուն Հովհաննիսյան Суббота, 10 октября 2020 г.

 

Понравилась статья? Поделиться с друзьями: