Ուշադրություն. ՌԴ-ում Հայաստանի դեսպանատունը հայտարարություն է տարածել սպասվելիք նոր թռիչքների մասին

Հայկական դեսպանությունը հերթական հայտարարությունն է տարածել առաջիկա չվերթների մասին՝ հրապարակելով այն քաղաքացիների տվյալները, ովքեր նախապես ըստ պահանջված կարգի դիմել են իրենց՝ թռիչքներին մասնակցելու թույլտվություն ստանալու համար:

Առաջիկա թռիչքը մոսկովայան օդակայանից նախատեսվում է կազմակերպել եկող շաբաթ օրը՝ հունիսի 20-ին:

Անփոփոխ արժողության տոմսեր ձեռք բերելու համար օդակայան այցելող ցուցակագրված քաղաքացիներին կուտակումներ չառաջացնելու նպատակով դեսպանությունը առաջարկում է տոմսեր ձեռք բերել նշյալ ժամից շատ ավելի վաղ, ցանկալի է՝ չվերթին նախարդող օրվա ընթացքում:

Մեկնելու համար իրավունք ձեռք բերած քաղաքացիների տվյալների ճշտման համար կարող եք մուտք գործել ստորև բերված հայտարարության մեջ, որտեղ ներկայացված են ցուցակագրված բոլոր քաղաքացիների անվանական տվյալները:

Թռիչքի համար սահմանված բոլոր կանոններն ու պահանջները մնացել են անփոփոխ: Մինչ երկու տարին լրանալը փոքրիկների չվերթն անվճար է, իսկ տոմսերի գինը հաստատուն՝ 13 հազար ռուսական ռուբլի:

Բացի ութ կիլոգրամ թույլատրված ձեռքի բեռը կարելի է վերցնել նաև քսաներեք կիլոգրամի չափ ուղեվեռ ևս:

Понравилась статья? Поделиться с друзьями: