Երևանում գտնվող ռուսական դեսպանատան համացանցային հարթակում կարևոր տեղեկատվական հայտարարություն է տեղ գտել առաջիկա թռիչքների հետ կապված: Հանրայնացված հայտարարության թռիչքները մեր տարածաշրջանից դեպի ռուսական տարածք են լինելու:
Ժամանակային առումով ամենից մոտ թռիչքը դեպի ռուսական տարածաշրջան լինելու է օգոստոսի հինգին: Թռիչքը նախատեսվում է իրականացնել Գյումրու օդակայանից: Կեսօրից հետո՝ 15:50 Գյումրուց օդանավը ուղղություն է վերցնելու դեպի Մոսկովա:
Հաջորդ չվերթը օգոստոսի ութին է: Այն լինելու է երևանյան օդակայանից: Օդանավն ուղղություն է վերցնելու դեպի Դոնի Ռոստով: Այս թռիչքի ժամային տվյալները հստակեցման փուլում են:
Օգոստոսի տասին երևանյան օդակայանից մեկ այլ թռիչք էլ դեպի Կալուգա է իրականացվելու: Նույն օրը նույն օդակայանից մեկ այլ թռիչք էլ դեպի Սանկտ-Պետերբուրգ է իրականացվելու:
Դեսպանությունը տեղեկացնում է, որ այս թռիչքներին կարող են մասնակցել բոլոր ռուսաստանցիները: Դեսպանությունը մեկ այլ հայտարարությամբ տեղեկացնում է նաև, որ երեկվա՝ օգոստոսի երկուսի թռիչքով հնարավոր է եղել ռուսական տարածք տեղափոխել 153 ռուսաստանաբնակ քաղաքացիների:
Внимание! Информация портала «Госуслуги»:Согласно предварительному графику вывоза российских граждан из-за рубежа в…
Опубликовано Посольство России в Армении Понедельник, 3 августа 2020 г.