Ուշադրություն. Սաքունց եղբայրները Ստեփանակերտից գրանցել են համաշխարհային և Գինեսի ռեկորդներ. լուսանկարներ

Սաքունց եղբայրները՝ Յուրին և Արթուրը, Ստեփանակերտից են: Եղբայրները սեպտեմբերի երկուսին նոր ռեկորդակիրներ են դարձել՝ գրանցելով այն համաշխարհային ու Գինեսի ռեկորդների ցուցակում:

Եղբայրներից Յուրին կարողացել է տեղից շարժել 4 տոննա հարյուր կիլոգրամ կշիռ ունեցող Համեր մակնիշի հսկայական ավտոմեքենան: Ընդ որում, Յուրին դա կարողացել է անել գլխիվայր՝ հենվելով ձեռքերի վրա: Յուրին մեքենան շարժել է ատամներով քաշելով:

Սաքունց մյուս եղբայրը՝ Արթուրը, կարողացել է դարձյալ ատամներով քաշել ու տեղից շարժել արդեն տասներկու տոննա կշիռ ունեցող ավտոբուսը՝ դարձյալ ռեկորդ սահմանելով:

Տղաներն այս ռեկորդը իրացրել են Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի Ս. Շահումյանի անունը կրող մարզադաշտում: Այս մասին տեղեկություն է հանրայնացրել Կամո Թովմասյան օգտատերը:

Ռեկորդի գրանցմանը ներկա են եղել բարձրաստիճան պաշտոնատար անձիք Արցախից և Հայաստանից. այստեղ են նախագահ Ա. Հարությունյանը, Ա. Միրզոյանն ու այլ պաշտոնատար անձիք:

Կ. Թովմասյանը նաև ռեկորդի ընթացքից ուշագրավ լուսանկարներ է հանրայնացրել, որոնք մենք ներկայացնում ենք կից:

Понравилась статья? Поделиться с друзьями: