Ուշադրություն. Սիրելի՛ կանայք, դուք անելիք ունեք

Քանի որ ճակատագրական իրավիճակ է և սպասելի ու հավանական է ցանկացած շրջադարձ ու սցենար, ուստի իրավիճակը հաջողությամբ հաղթահարելու համար առաջին նախապայմանը խուճապային տրամադրությունների մեջ չընկնելն է և գործելը ըստ անհրաժեշտության:

Այս օրերին կարևոր է նաև վիրավորներին առաջին բուժօգնությամբ օգնելու կարողությունների մշակումը: Իսկ դրա համար անհրաժեշտ են նախ և առաջ վիրակապեր: Այս պահի դրությամբ անհրաժեշտ են մեծ թվով վիրակապեր՝ սահման ուղարկելու համար:

Վիրակապերը պատրաստելու քայլաշարը ներկայացված է վարը բերված տեսանյութի մեջ, որտեղ նաև նկարագրվում են առաջին օգնության կանոնները: Վիրակապերի ստացման համար հարկավոր է պարզապես չափ ու ձև անել, կարելու կարիք ընդհանրապես չկա։ Իսկ վիրակապերի համար հարկավոր են սատինից կտորներ։

Նմանատիպ կտորներ կարելի է գտնել նաև հին ու մոռացված հագուստների մեջ: Բացեք ձեր հին ճամպրուկները. այնտեղ հաստատ նմանատիպ կտոր կճարվի, կամ չօգտագործվող սավանները կարող են որպես հումք ծառայել:

Պարզապես հարկ է ուշադիր հետևել տեսանյութում նկարագրված քայլաշարին ու պատրաստել ըստ նկարագրվածի:

Понравилась статья? Поделиться с друзьями: