Ուշադրություն. Սուրբ Աստվածամայր բ/կ-ն հայտարարություն է տարածել «պատվաստումից կուրացած աղջկա» առողջական վիճակի մասին

Պատվաստման հետևանքով մի դեռահաս աղջկա կուրացման մասին տեղեկատվությունը մեծ ակտիվություն ու քննարկումների տարափ էր բերել համացանցային հարթակ: Այդօրինակ վերանգրերով լուրերին ի պատասխան՝ Սուրբ Աստվածամայր հիվանդանոցից հայտարորւթյուն են հանրայնացրել:

Հայտարարության մեջ հերքվում է, թե դեռահասը պատվաստումից կուրացել է: Նշվում է, որ աղջկա մոտ տեսողության սրացում է, որը կապ չունի կուրության հետ: Աղջիկը հոսպիտալացվել է տեսողական նյարդի նևրոտիտ ախտորոշմամբ, սակայն հետագա բուժական հետազոտությունները հավաստել են, որ դա ամենևին էլ տեսողական նյարդի նևրոտիտ չէ:

Մասնագիտական խորհուրդը պարզել է, որ աղջկա մոտ պարզապես տեսողության սրացում է, որը ոչ մի կապ չի կարող ունենալ նշյալ պատվաստման հետ:

Հիվանդանոցից տեղեկացնում են, որ աղջնակի մոտ չկա կուրություն: Տեղեկություն է տրվել նաև դեռահաս աղջկա մասին: Նա ծնվել է 2003 թվականին, նա տասնյոթ տարեկան է: Նրա վիճակը բժիշկները համարում են բավարար. շուտով նրան պատրաստվում են հիվանդանոցից տուն ուղարկել:

Անչափահաս աղջկա տեսողության սրության խնդիրը չունի որևէ պատճառահետևանքային կապ պատվաստման հետ ❗Սոցիալական ցանցերում և…

Опубликовано Sourb Astvatsamayr Medical Centre Четверг, 17 сентября 2020 г.

 

Понравилась статья? Поделиться с друзьями: