Ուշադրություն. Տիգրան Ավինյանը խիստ կարևոր հայտարարություն է տարածել

Նորություն չէ, որ մարդիկ դժգոհ են ուշ ժամերին արվող հրավառություններից, քանի որ դրանք խանգարում, ինչու չէ, նաև վախեցնում են մարդկանց: Բողոքը փոխադրվել էր սոցցանցային հարթակ, իսկ ոմանք էլ նկարահանված նյութեր էին հանրայնացնում՝ ցուցադրելով տհաճ իրավիճակը:

Նախօրոք փաստելով, որ ինքը տեղյակ է հանրային շրջանակներում առկա բողոքին, որը կապված է ուշ ժամերի հրավառության հետ՝ Տ. Ավինյանն այսօր արդեն հրապարակում է արել՝ գործնական քայլերի մասին տեղեկացնելով:

Փոխվարչապետը տեղեկացնում է, որ արդեն իսկ կան գործնական քայլեր: Առաջին հերթին հետամուտ են լինելու այդ ժամերին հսկողության ուժեղացման գործընթացին:

Սրանից բացի, փոխվարչապետը նաև հայտնում է, որ ինքն անձամբ պատասխանատու գերատեսչություններին տեղեկացրել է, որ մշակեն հատուկ իրավական ակտեր, որոնցով հնարավոր կլինի սահմանափակել մեր տարածք այնպիսի նյութերի մուտքը, որոնցով պատրաստվում են հրավառության համար նախատեսված պшյթnւցիկները:

Աշխատանքներ են տարվում նաև այդ արտադրանքի վաճառը որոշակիորեն կրճատելու, սահմանափակելու ուղղությամբ:

Սիրելի՛ հայրենակիցներ,Այս շաբաթվա սկզբին տեղկացրեցի, որ ուժեղացվելու է հսկողությունը գիշերային ժամերին լռության…

Опубликовано Tigran Avinyan / Տիգրան Ավինյան Четверг, 13 августа 2020 г.

 

Понравилась статья? Поделиться с друзьями: