Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի սոցցանցային պաշտոնական էջում տեղեկություն է հրապարակվել առաջիկա օրերին Ռուսաստանից նախատեսված թռիչքների մասին:
Ըստ հրապարակված տեղեկության՝ առաջիկա օրերին սպասվում է իրականացնել երկու թռիչք, որոնցից մեկը կլինի Ռուսաստանի մայրաքաղաքից, իսկ երկրորդը՝ Բելոռուսիայի մայրաքաղաքից:
Մոսկովյան թռիչքը տեղի է ունենալու վաղը երեկոյան: Մեր ժամանակով երեկոյան 21:10 րոպեին ինքնաթիռը պետք է որ արդեն ժամանած լինի:
Հաջորդ օրը՝ մայիսի 30-ին կայանալու է Մինսկ-Երևան-Մինսկ թռիչքը: Մինսկից ժամանող ինքնաթիռն ըստ տեղեկության մեր օդակայանում վայրէջք է կատարելու մոտավորապես ժամը 02:45 սահմանում, իսկ մեկ ժամ անց՝ մոտ ժամը 03:35-ին դարձյալ ուղղություն է վերցնելու դեպի Մինսկ:
Հայտարարության մեջ հատուկ խնդրանք է ուղղված բոլոր քաղաքացիներին, ովքեր ունեն այդ թռիչքներով հայրենիք վերադարձող կամ մեկնող հարազատներ: Հորդորում են և խնդրում նրանց ճանապարհելու կամ դիմավորելու համար չգալ օդակայան:
Հայտարարության մեջ նշվում է, որ նախարարության աշխատակիցները հատուկ խումբ են ձևավորել և բոլոր ուղևորներին ուղեկցելու են ինքնամեկուսացման վայրեր: