Ուշադրություն. օգոստոսին նախատեսվում են թռիչքներ նաև եվրոպական և ամերիկյան քաղաքներ. կարևոր տեղեկություններ առաջիկա թռիչքների մասին

Քաղաքացիական ավիացիայի սոցիալական հարթակում կարևոր տեղեկատվություն է տեղադրվել սպասվելիք նոր թռիչքների հետ կապված: Տեղադրված տեղեկության մեջ առկա են որոշակի մանրամասներ մինչև օգոստոսի քսանութը նախատեսված թռիչքների մասին:

Մինչ նշյալ օրը նախատեսված է իրականացնել շուրջ քսան թռիչք: Ծրագրված են թռիչքներ ոչ միայն ռուսական տարածաշրջան, ինչպես մինչ այս է եղել, այլ նաև կան նոր ուղղություններ դեպի եվրոպական և ամերիկյան քաղաքներ:

Մասնավորապես, օգոստոսի տասնհինգի կեսօրին՝ 13։10, երևանյան օդակայանից դեպի ամերիկյան Լոս Անջելես քաղաք ուղղություն կվերցնի Icelandair ընկերության օդանավը: Հակառակ ուղղությամբ օդանավը դեպի Հայաստան ուղղություն կվերցնի օգոստոսի 18-ին:

Հաջորդ օրն էլ մեկ այլ ընկերության՝ Էյրո Ֆրանսի օդանավը երկկողմանի թռիչք կիրականացնի՝ Փարիզից Երևան և հակառակ ուղղությամբ: Նմանատիպ մի թռիչք էլ օգոստոսի 21-ին կլինի:

Առավել շատ են թռիչքները ռուսական և բելառուսյան տարածաշրջան: Ավելի քան տասը թռիչք է նախատեսվում դեպի մոսկովյան օդակայան և հակառակ ուղղությամբ:

Նշենք, որ բոլոր թռիչքներն էլ դեռևս չարթերային սկզբունքով են իրականացվում, իսկ ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ կից:

Հարգելի քաղաքացիներ,Տեղեկացնում ենք, որ ամեն օր մինչև ս. թ. օգոստոսի 25-ը ներառյալ կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ…

Опубликовано Քաղաքացիական ավիացիայի կոմիտե / Civil Aviation Committee Пятница, 14 августа 2020 г.

 

Понравилась статья? Поделиться с друзьями: