«Ուշքի՛ եկեք, մարդի՛կ․ կպնենք ու միասին կառուցենք իմ ու քո Հայաստանը»․ Ռաֆայել Երանոսյանի դիպուկ գրառումը

Սիրված դերասան Ռաֆայել Երանոսյանը այն դերասանների շարքին է դասվում, ով մշտապես իր մտահոգությունն է հայտնում հայրենիքի մասին։

Հայրենիքով մտահոգված են շատերը, սակայն հրապարակավ մտահոգություն քչերի մոտ կարող ենք հանդիպել։ Հիմնականում նկատելի է անտարբերություն։ Ռաֆայել Երանոսյանը համացանցային իր հարթակում Արարատ լեռան լուսանկարն է  տարածել  և կից գրառման մեջ ադրադարձել երկրի ներկայիս իրավիճակին։

Նա պատկան մարմիններին ուշքի գալու կոչ է արել և հորդորել սիրել միմյանց և միասնական ուժերով տնքացող հայրենիքը վերակառուցել։ Նա մասնավորապես գրել է․ «Իրար ուտելով, անարգելով, հայհոյելով ԵՐԿԻՐ չենք կառուցի։

Ուշքի՛ եկեք, մարդի՛կ։ Մի պահ ուշադիր նայե՛ք. վերքերի մեջ տնքում ա Հայրենիքս, մեր Հայրենիքը։ Բա՛վ է։ Եկեք սթափվենք, հարգենք, սիրենք իրար։ Կպնենք ու միասին կառուցենք իմ ու քո Հայաստանը, իմ ու քո ՀԱՅՐԵՆԻՔԸ։ Ես մնում եմ…»։

Մեկնաբանություններում դերասանի հետևորդները բարձր են գնահատել Ռաֆայելի մտահոգությունը և համաձայնել նրա հետ։

Понравилась статья? Поделиться с друзьями: