Շատերն այս օրերին համացանցում հանդիպած կլինեն մի նյութի, որտեղ երևում է, թե ինչպես է ուսուցչուհին խիստ ու կոպիտ մեթոդներով շփվում աշակերտների հետ: Նյութի ներքո տարատեսակ կարծիքներ տեղ գտան, որոնց մեծ մասը վիրավորական ու ծաղրական էին:
Վ. Թոքմաջյանը, անդրադառնալով դեպքին, նշում է, որ պարզել է նյութի եղելությունն ու դատապարտում է ուսուցչուհու հանդեպ այդօրինակ վերաբերմունքը, մանավանդ, որ դեպքը երեք տարվա վաղեմություն ունի, ուսուցիչն այլևս չի աշխատում, նա ունի երեխաներ:
Լինելով մանկավարժների շահերը պաշտպանող արհմիության ղեկավար՝ Վ. Թոքմաջյանն իր աջակցությունն է հայտնում այդ մանկավարժին՝ առաջարկելով հոգեբանական խորհրդատվություն նրա և նրա երեխաների համար:
Վ. Թոքմաջյանը պատմում է, որ այդ տիկնոջ ծանոթն է իրեն գրել, պատմել, որ կինը դժվար է տանում այդօրինակ թարմացումներն ու իր հասցեին հնչած վիրավորական խոսքերը, մանավանդ, որ նյութը ներկայացված է մոնտաժված ու աղավաղված վիճակով:
Վ. Թոքմաջյանի հրապարակման տեքստը կցված է վարը:
Երեկ անդրադարձել էի մի հոլովակի, որում ուսուցչուհին վիրավորում է սովորողներին։ Գիտեի, որ հոլովակը հին է։ Հասկանալի է, որ…
Опубликовано Vahram Toqmajyan Пятница, 11 сентября 2020 г.