«Ուս ուսի, ուժեղ և հերոսական.» ապրեցնող ժպիտներ առաջնագծից

Հայոց մերօրյա առյուծների մասին անհնար է խոսել առանց ներքին հպարտության: Նրանք առաջ են բերել միջազգային հեղինակավոր ռազմական փորձագետների հարգանքն ու հիացմունքը:

Հենց նրանց քաջասիրտ ու առյուծային պահվածքն է, որ այս կարևոր ու ճակատագրական օրերին թև է տալիս բոլորին՝ ստիպելով հավատալ առաջիկա հաղթանակին:

Շուշան Ստեփանյանը հանրայնացրել է առաջնագծում հաստատակամ ու վստահ կանգնած մեր տղաների նոր լուսանկարները, որոնցում երևում է նրանց պայծառ տրամադրությունն ու հաստատակամությունը:  Դրանք որսացել է Սիփան Գյուլումյանը

Բոլոր կադրերում էլ ակնհայտ երևում է, թե ինչպես են եղբայրաբար իրա վերաբերվող մեր հերոսական տղաները սատար կանգնում միմյանց: Մի դեպքում իրար ծխախոտ են հյուրասիրում:

Մեկ այլ դեպքում օգնում են իրար տեխնիկան գործի գցելու, կարգավորելու հարցում: Մեկ այլ դեպքում էլ պարզապես խորհրդակցում են իրար հետ:

Հզոր ոգու, խիզախության հետ միասին հատկանշական է մի կարևոր հանգամանք ևս. չնայած պատերազմական իրարանցումին, թոհուբոհին՝ հայ զինվորը մշտապես կոկիկ ու մաքրասեր է, կազմակերպված ու անթերի:

Понравилась статья? Поделиться с друзьями: