Ուրախալի․ Գերեվարված զինվորը վերադարձվել է․ ահա թե ով է նա

Նախորդած օրը շատ թեժ ընթացք ունեցավ։ Այն լի էր տարատեսակ տեղակատվության հոսքերով, որոնց մեծ մասը ցավալի բնույթ ունեին։ Տարածվող մտահոգիչ լուրերից մեկն էլ այն էր, որ վերստին նոր գերի ունենք, ինչի մասին տեղեկություն էր հանրայնացրել ադրբեջանական կողմը։

Գերեվարված զինվորը զինծառայող է, ով քսանհինգ տարեկան է։ Նա շարքային Արթուր Քաթանյանն է։ Արթուրի գերեվարման լուրի հանրայնացումից քիչ անց մեկ այլ նորություն հանրայնացվեց, որտեղ ասվում էր, որ Արթուրը մի քանի օր առաջ է գերեվարվել։

Նրան վերադարձնելու շուրջ մի քանի օր տարվել են բանակցություններ։ Ադրբեջանական կողմը սկզբում Արթուրին ներկայացրել է որպես սահմանախախտ, սակայն հետո համոզվել է, որ նա մոլորվել է, ուստի համաձայնել է հետ վերադարձնել հայկական կողմին։

Երեկոյան ռուսական լրատվամիջոցներից ՏԱՍՍ-ում տեղեկություն հայտնվեց այն մասին, որ Արթուր Քաթանյանին հնարավոր է եղել վերադարձնել հայկական կողմին: Հիշեցնենք, որ մոտ տասն օր առաջ գերեվարված մեր զինվորների հարցը դեռևս մնում է առկախ։

Понравилась статья? Поделиться с друзьями: