Ուրախալի լուր. Լույս աշխարհ է եկել Ադամի եղբոր որդին՝ Ադամը. մանրամասներ

Երեկոյան ուրախալի լուր է հանրայնացվել սոցհարթակներում այն մասին, որ ապրիլյան քառօրյայի հերոս Ադամ Սահակյանի ընտանիքում այսօր ուրախալի դեպք է գրանցվել:

Սահակյանները տոնում են ընտանիքում նոր համալրման ուրախալի նորությունը: Ադամի մեծ եղբայրը՝ Մուշեղը, բալիկ է ունեցել: Երեխան տղա է և հայրը որոշել է նրան անվանել հերոս եղբոր՝ Ադամի անունով:

Ադամն ընդամենը տասնինը տարեկան էր, երբ անմահության ուղին բռնեց ապրիլյան մարտերի դաշտում՝ մեկընդմիշտ ոսկե տառերով իր անունը գրելով հայոց մերօրյա պատմության էջերում: Նա ճարտարապետական, դիզայներական և սպորտային մեծ ծրագրեր ուներ ապագայի հետ կապված, որոնք մնացին անավարտ:

Ադամի հայրը շինարար Խաչատուրն է, իսկ մայրը՝ Գայանեն, միանգամից երկու մասնագիտության ոլորտում է գործունեություն ծավալում՝ լրագրության և ռեժիսուրայի: Ծնողները հպարտ են իրենց հերոս որդու հիշատակով:

Սահակյանների ընտանիքը մեծ ուրախությամբ է ընդունել նոր, փոքրիկ Ադամի ծնունդը: Միանալով բազում շնորհավորական և ուրախության խոսքերին՝ մենք ևս շնորհավորենք Ադամյաններին՝ ուրախալի լուրի առիթով:

Понравилась статья? Поделиться с друзьями: