«Ուրեմն, ուշադիր, հարգելի աշակերտ-զինվորներ…» հայ մանկավարժի խոսքն ուղղված զինվորներին

Սիրված ու վաստակավոր ուսուցչուհի Կարինե Չիբուխչյանն իր սոցհարթակում հանդես է եկել կոչով՝ դիմելով բոլոր զինվորներին, անկախ այն բանից, թե նրանք իրեն աշակերտել են, թե՞ ոչ:

Մանկավարժը գրել է, որ իրեն ճանաչող բոլոր տարիների աշակերտները գիտեն, որ խիստ դժվար է իրեն հունից հանելը. նա հազվադեպ է խիստ խոսում կամ ձայնը բարձրացնում։ Սակայն հիմա իրավիճակն այլ է, և ուսուցչուհին ամբողջովին հունից դուրս է եկել։

«Ինքս իմ ներքին ձայնի բարձրությունից վախենում եմ։ Եվ այսպես, խոսքս ուղղում եմ անխտիր բոլոր աշակերտ-զինվորներին (ու կապ չունի՝ ով է եղել ձեր ուսուցիչը, ինձ դա բոլորովին չի հետաքրքրում)։

Ուրեմն, ուշադիր, հարգելի աշակերտ-զինվորներ… գրիչը ձեռքս սպասում եմ։ Ներկա-բացակա եմ անելու, փորձվի մեկը բացակայի, թող համարձակվի մեկը բացակա ստանա…

Բոլորդ մի մարդու նման, հաղթանակած ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ ԵՔ, լսեցի՞ք՝ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ ԵՔ, հերթով, կարգով, շարքով ՆԵՐԿԱ եք ստանում ու անցնում ձեր գործերին։ Լսեցի՞ք… հասկացա՞ք․․․ քննարկման ենթակա չի,,, սպասում եմ․․․ ՎԵՐՋ»:

Понравилась статья? Поделиться с друзьями: