«Ուրիշի փողերը երբեք չեմ հաշվել, բայց․․․» սիրված հաղորդավար Վարդան Օնանյանը ուշագրավ հաշվարկ է ներկայացրել

աղորդավար Վարդան Օնանյանը, անդրադառնալով պատգամավորների աշխատավարձերի բարձրացման քննարկվող հարցին, գրում է․ «Ուրիշի փողերը երբեք չեմ հաշվել, բայց պատգամավորը ուրիշ չէ, մերն է: Ունենք /ունենալու ենք/ մոտ հարյուր պատգամավոր, մի փոքր ավել:

Գրպանի 50000 դրամ ծախսը դարձրեցին 250000 դրամ: Հիմա հաշվեք. 100 պատգամավոր՝ բազմապատկած 200000 դրամով, ստացվում է՝ 100*200.000=20.000.000։ Քսան միլիոնը բաժանեք դոլարի կուրսով, կլորացրած՝ 500-ով: Ստացվում է 40000 դոլար: 40000 դոլար, ամեն ամիս:

Այս գումարով կարելի է ամեն ամիս մի տնանկի համար բնակարան գնել կամ կառուցել /վերակառուցել/: Տնանկներ, տուն ու հայրենիք կորցրածներ, ցավոք սրտի, շատ ունենք: Ձեր մարզային այցելություններից օգուտ չի լինելու:

Կամ ընդունեք առաջարկն ու ամեն ամիս մի բարի գործ արեք, կամ հայտարարեք, որ պարզապես գրպանի փող եք բյուջեից վերցնում, գողանում, մուրում: Հիշեցում. բյուջեն ձևավորվում է մեր՝ հարկատուներիս հաշվին,- իր ասելիքն ավարտում է հայտնի հաղորդավար Վարդան Օնանյանը»։

Понравилась статья? Поделиться с друзьями: