«Ուր ա՞ տղես»․ նոր տեսահոլովակ անհետ կորածների մասին

«Ու՞ր ա տղես», կոչվում է Ֆեկա 23ի հոլովակը, որը կարծես ծնողների ձայնը լինի։ Հարցերն են ծնողների, ֆեկայի երգի մեջ, որտեղ ասում են ո՞վ էր այս ամենի հեղինակը։ Ասեք, ոնց հետ բերեմ իմ տղերքին, որ սարի կամ քարին վրա են Ֆեկայի երգը կիսառեպ է, կիսաերաժշտություն է, բայց մի ամբողջ ցավ է։

Ցավից է գրվել տողերն Ֆեկայի երգի, երբ լսել է անհույս կանչող ծնողի լացն ու աչքերը սպասման։ Անսահմանային է ցասումն ու ողբերգությունը սպասումի, սպասումի, որտեղ հույսն ուզում է ինքնասպան լինել, բայց նրան թույլ չեն տալիս։

Ֆեկայի մասին շատ բան չգիտենք ու շատ կատարումներ էլ չի ունեցել, բայց այս երգն այնքան անկեղծորեն է ներկայացված ու արդիական է այնքան, որ  տարածվում է, որպես բոլորի ձայն, ովքեր որդիներից լուրեր են ուզում, գրկել են ուզում։

Ֆեկայի երգը արտահայտում է այս օրը, երբ բնորոշումներ մեջ «սպասում» բառը առաջին տեղում է։

Понравилась статья? Поделиться с друзьями: