Մեզանում աշունը հեքիաթային է:
Զանազան հրաշալի վայրեր հաճախելով՝ կարելի է վայելել և բացահայտել այն:
Ձեզ համար առանձնացրել ենք մի քանի վայր՝ այս աշնանն այցելելու:
Գեղարդի վանական համալիր
Այն գտնվում է Կոտայքի մարզում: Հիսուս Քրիստոսին խոցած գեղարդը, որը հիմա գտնվում է Վաղարշապատում՝ պատմության թանգարանում, պահվել է այստեղ: Ըստ ավանդության, առաջին եկեղեցին հիմնվել 4-րդ դարի սկզբին,երբ Հայաստանում քրիստոնեությունը ըդունվեց պետական կրոն: Ջերմ կլիմայական պայմանների շնորհիվ տուրիստական հատվածը այստեղ բավականին երկար է տևում. մարտից մինչև խոր աշուն: Այստեղ աշունը պարզապես հիանալի է իր պայծառ ու նրբերանգ գույներով:
Խոր Վիրապ
Այն կառուցվել է 17-րդ դարում: Այս խորը փոսում հայտնվում էին մեղավորներն ու դատապարտվում մահվան: Ինչպես գիտենք պատմությունից, այստեղ է հայտնվում նաև Գր. Լուսավորիչը Տրդատ 3-րդի հրամանով և ապրում 14 տարի: Այնուհետև բժշկելով Տրդատ 3-րդին՝ դուրս է գալիս փոսից, տարածում քրիստոնեությունը և այն դարձնում պետական կրոն:
Այս վայրը ևս շատ սիրված է իր գեղեցկությամբ և խորհրդավորությամբ: Կարելի է այցելել մինչև խոր աշուն ու հիանալ գեղեցիկ բնությամբ: