Ու թող արցունքները հոսեն միայն երջանկությունից․ ահա թե ում սիրո պատմությունն է երգի միջոցով ներկայացրել Սոֆի Մխեյանը

Հանրահայտ երգչուհիներից Սոֆի Մխեյանը շարունակում է գտնվել ակտիվ ստեղծագործական շրջանում։ Երգչուհին նոր գործ է ներկայացրել, որն ունի հետաքրքիր պատմություն, նախատիպ և հերոսներ։

Սոֆին իր նոր երգի միջոցով ներկայացրել է երջանիկ մկի զույգի գեղեիկ պատմությունը՝ գրելով հետևյալը․ «Ու թող արցունքները հոսեն միայն երջանկությունից։

Նանեի ու Մարկի սիրո պատմությունը՝ ըստ Նանե Սարգսյանի «Կանաչ Նռնաքարը» պատմվածքի՝ իմ երգի հնչյունների ներքո, վայելեք, լսեք, մեկնաբանեք և Սեր տարածեք»,- այս հորդորվ է երգչուհին ավարտել տեսահոլովակի պրեմիերային կից ներկայացվող մեկնական գրառումը։

Սոֆին նաև տեղեկացրել է, որ երգին կից ներկայացվող տեսահոլովակում հանդես են գալիս հենց պատմության իրական հերոսները՝ Նանեն ու նրա սիրելին՝ Մարկը։

Երգը վերնագրված է «Երջանկության մեխանիկա», սակայն սա բոլորին հայտնի երգը չէ, այլ բոլորովին այլ ստեղծագործություն։

Իսկ թե որքանով է ստացել ստողծագործությունն ու դրա մատուցումը, կարող եք դատել՝ ունկնդրել ստորև կցված տեսահոլովակը։

Понравилась статья? Поделиться с друзьями: