Դավիթ Փիրումյանը, անդրադառնալով Աֆղանստանում տեղի ունեցող իրադարձություններին, նշում է դրա պատճառահետևանքային կապը՝ համեմատություն անցկացնելով հայկական իրականության հետ։ Նա գրում է․ «Նկատո՞ւմ եք չէ՝ Աֆղանստանում ինչ ա կատարվում։
Այ դա նրա արդյունքն ա, որ երկիրը 2001 թվից սկսած մեծ հաշվով բանակ չի ունեցել ու սեփական երկրի անվտանգությունը 90 տոկոսով հանձնել էր այլ երկրի, կամ կառույցի։ Տվյալ դեպքում էդ երկիրը ԱՄՆ֊ն էր։
Ու մի գեղեցիկ օր էլ էդ երկիրը իրա շահից դրդված ասեց՝ դե ես հելա տղեք ջան։ Թե դրանից հետո ինչ եղավ կարող եք դիտել լուրերով։
Սա թող լավ հիշեն էն անասունները, ովքեր գլուխ են գովում, թե բա բանակի թիվը քչացնում ենք և սահմանային անվտանգությունը ապահովելու են ռուսական ուժերը։ Եվ ավելի լավ թող հիշեն էն սուտի արևմտամետները, ովքեր իրանց էշի տեղ դրած ձեն չեն հանում»։