Օրերս երգչուհի Ջուսը նշել է 42-ամյակը։ Երգչոհին օրն անցկացրել է աշխատավայրում՝ ընկերների հետ շրջապատված։ Այդ թվում՝ Լիլիթ Կարապետյանի։
Պատմել է, որ այս տարի ցանկություն չի ունեցել օրը նշանավորելու, տոնելու, բայց քանի որ աշխատավայրում է եղել, ընկերները երգչուհու օրը տոն են դարձրել։ Նշել է, որ բազմաթիվ նվերներ է ստացել և արդեն օրեր է անցել, սակայն երգչուհին շարունակում է նվերներ ստանալ։
Նվերներից ամենաշատը Ջուսը գումարն է հավանել։ «Գումարով կարող ես գնել այն, ինչ ուզում ես։ Ես շատ եմ սիրում ծննդյանս օրը հենց գումար ստանալ»,- հավելել է Ջուսը։
Ջուսը պատմել է, որ այս ընթացքում որոշակի փոփոխություններ է կատարել․ վիրահատել է քիթը, ուղղել է ատամնաշարը և դաջվածքներ է կատարել։ Ավելացրել է, որ յուրաքանչյուր դաջվածք ունի խորհուրդ և մարմինն ուղղակի կարելի է կարդալ։
Երազանքների մասին խոսելիս՝ նշել է, որ գեղեցիկ պալմաներով շրջապատված տուն է ցանկանում և տղամարդ, ով կգնահատի և կհասկանա իրեն։ «Չեմ գտնում իմ ուզած տղամարդուն, ես սիրում եմ, որ ջենթլմենի նման ինձ սիրահետեն, հետաքրքիր քայլեր անեն»։