Գաղտնիք չէ, որ Արցախում մասնագիտության բերումով հայտնված լրագրողները պարզ մարդկային համակրանք ունեն արցախցիների հանդեպ: Նրանք չեն թաքցնում, որ արցախցիներն իրենց զարմացնում են իրենց ոգեղեն ամրությամբ:
Հայտնի ու մեզ համար սիրելի դարձած ռուս լրագրողներից Սիմյոն Պեգովը շարունակում է աշխարհին պատմել այն ամենի մասին, ինչին ականատես է լինում Արցախում սեփական աչքերով:
Ս. Պեգովն իր սոցհարթակում մի լուսանկար է հանրայնացրել արցախյան ապաստարաններից մեկից: Լուսանկարում լրագրողի հետ հացի սեղանի շուրջ են նստած մի խումբ արցխացիներ: Նրանք ծիծաղում են ինչ-որ զվարճալի պատմության շուրջ:
Ս. Պեգովը լուսանկարին կից գրել է, որ չի դադարում հիանալ ու զարմանալ արցախցիներով: Չդադարող պшյթյnւնների ձայների ներքո արցախցիներն ապաստարաններում անեկդոտներ ու զվարճալի պատմություններ են պատմում:
Լրագրողի կարծիքով արցախցիներն ապաստարանում յուրօրիանակ սպարտական բնակատեղիներ են ստեղծել՝ ապահովելով ամուր թիկունքը: Նա խոստանում է առաջիկայում մի հետաքրքիր ռեպորտաժ ներկայացնել ապաստարանային առօրյայի մասին:
Не устаю поражаться жителям Арцаха. Кругом каждый час что-то взрывается, а они сделали себе из подвала спартанские…
Опубликовано WarGonzo Среда, 14 октября 2020 г.