Ս. Մարտիրոսյանը ստիպված է դարձյալ անդրադառնալու չիպավորման խնդրին: Անդրադարձի պատճառն ըստ մասնագետի անհեթեթության հասնող անգրագետ մեկնաբանություններն են այս հարցի շուրջ:
Նա հորդորում է մեկընդմիշտ հիշել, որ չկա մի այնպիսի տեխնոլոգիա, որը կարելի է ներմուծել մարդկային օրգանիզմ՝ թույլ տալով այլոց վերահսկել մարդուն, կամ թե՝ ստիպել նրան խոսել այն, ինչ ինքը չի ուզում:
Հնարավորինս հասկանալի, հանրամատչեի ու պարզ բացատրելու համար նա նշում է, որ անհնարինությունը նախ և առաջ կապված է առանց վերալիցքավորման փոքրիկ սարք աշխատեցնել մարդու օրգանիզմում՝ արբանյակային կայաններին միանալու սկզբունքով:
Այն, որ մարդկանց մեծ մասի անձնական տվյալների բազան վերահսկողության տակ է, մասնագետը հաստատում է՝ նշելով, որ դա կատարվում է համացանցային միջոցների միջոցով՝ հենց մեր գիտությամբ:
Նա առավել առանցքային է համարում հենց այդ տվյալների բազայի անվտանգության համար պայքարելու հարցը, քան անիմաստ ու գոյություն չունեցող իրողության դեմ ներկայիս տարվող պայքարը: Դրան ուղղված մասնագետի արժեքավոր խորհուրդներին կարող եք ծանոթանալ ստորև: