Չի բացառվում, որ մեր զոհերին հողարկավորել են ազերիները. Գ․Մելքոնյան

Գեներալ Գագիկ Մելքոնյան․ գերիների հարցով կարմիր խաչն է ներգրավված։ Չի բացառվում, որ մեր զոհերին հողարկավորել են ազերիները, որովհետև մենք էլ ենք նման բան արել, քանզի համաճարակ կլիներ։

Էդպիսի պրակտիկա եղել է նաև իննսունականի կռվին։ Թե մենք, և թե իրենք․ նման հողարկավորություններ արել ենք։ Իսկ գերիները պետք են նրանց, քանզի դա հավելյալ գումար է ու շուտով «սև շուկա» ասվածը գոյություն կունենա։ Անցած կռվում եղան դեպքեր, երբ  գերիներին սադախլոյից գնում էին։

Կան դեպքեր, երբ արդեն զանգել են ու գերիների դիմաց գումար են ուզել։ Մեր տղաները հիմա կմնան այնքան մինչ փոխարինող կազմը լինի գնա, որ զինվորները հանգստանան ու սթրեսից դուրս գան։ Այ, հիմա ում հերթագրել են ում չեն տարել, թող գնան, որ նրանք, այնտեղիները մի քիչ հանգստանան։

Ծնողներին կխնդրենք մի քիչ էլ սպասեն։ Մեր սկիզբը նոր է սկսում, նոր հերոսություններով, մենք պիտի բանակը պահենք։

Понравилась статья? Поделиться с друзьями: