Երաժիշտ, երգահան, հեղինակային երգերի կատարող Արեգ Նազարյանն իր սոցցանցային էջում հիշեցնում է, որ հուլիսի քսանվեցը նշանավորվել է մի կարևոր իրադարձությամբ: Հայտնի ՊՊԾ գնդի գրավման օրերն էին:
Ա. Նազարյանը գրում է. «Ե՞րբ է մեկ քայլը դառնում սխրանք, իսկ սովորական մահկանացուն՝ հերոս։ Ի՞նչ է սխրանքը, եթե ոչ մեկ քայլ։ Ո՞վ է հերոսը, եթե ոչ սովորական մահկանացու»։
Տարիներ առաջ Արթուր Սարգսյանն այս հարցերով իրեն չի ծանրաբեռնել։ Նա պարզապես ինքն իրնե հարցրել է՝ «Եթե ոչ ես, ապա ո՞վ»։
Ինքն իր պատասխանով էլ ցույց է տվել իր անձի մեծությունը և այն կարևոր հանգամանքը, որ յուրաքանչյուրն էլ կարող է իր արաքով դառնալ բացառիկ փոփոխություն բերող:
Դրանից հետո հաջորդած դեպքերի մասին գիտեն, թերևս, բոլորը: Ա. Նազարյանն իր հրապարակմանը կցել է նաև մի երաժշտական կատարում, իր հեղինակած երգը, որը նվիրել է Ա. Սարգսյանին և վերնագրված է «Ուրիշը»:
Ե՞րբ է մեկ քայլը դառնում սխրանք, իսկ սովորական մահկանացուն՝ հերոս։ Ի՞նչ է սխրանքը, եթե ոչ մեկ քայլ։ Ո՞վ է հերոսը, եթե…
Опубликовано Արեգ Նազարյան Суббота, 25 июля 2020 г.