Չորս րոպե առաջ ամբողջ ընտանիքով, ինչպես նաև ամբողջ թաղամասով, «անհանգստացանք». Էդմոն Մարուքյան

Էդ. Մարուքյանը կեսգիշերն անց մի ուշագրավ հրապարակում է հանրայնացրել՝ վիդիո նկարահանված նյութի զուգակցությամբ: Հրապարակմամբ հայտնել է, որ րոպեներ առաջ ընտանիքում բոլորով վախեցել ու անհանգստացել են բարձրահունչ ձայներից:

Պատշգամբում տեսել են մի պատկեր, որն էլ Էդ. Մարուքյանը նկարահանել և հանրայնացրել է իր էջում: Աղմուկը հրավառությունից է եղել: Պարզվում է՝ վախեցել ու անհանգստացել են ոչ միայն իրենք, այլ նաև ողջ թաղամասում և հարակից շրջանում, որտեղ լսելի է եղել հրավառության բարձր ձայնը:

Սա համացանցային առաջին ու միակ բողոքը չէ հրավառությունների ուշ ժամին լինելու, աղմկոտ ու անակնկալ կերպով մարդկանց անհանգստացնելու առիթով: Համացանցային հարթակներում գրեթե ամեն օր այսօրինակ դժգոհություններ են հայտնվում տարբեր անձանց կողմից:

Պատգամավորն իր հրապարակումն ամփոփել է՝ նշելով, որ կողքի շենքերից մարդիկ հայհոյախառն բաներ էին գոռում, քանի որ ուշ ժամի այդօրինակ ձայներից ոչ միայն վախեցել ու անհանգստացել են, այլև արթացել են նոր քնած երեխաները:

Էդ. Մարուքյանի հրապարակած տեսանկարահանված նյութը ներկայացնում ենք կից:

Չորս րոպե առաջ ամբողջ ընտանիքով, ինչպես նաև ամբողջ թաղամասով, «անհանգստացանք», երբ հանկարծակի գըմփգըմփոցներ լսեցինք։ Դուրս եկա պատշգամբ, և ահա այն տեսարանն ինչ ես տեսա… Վերջում կողքի շենքերից մարդիկ հայհոյախառն բաներ էին գոռում՝ երեխաներին արթնացրեցիք այ…

Опубликовано Edmon Marukyan Среда, 29 июля 2020 г.

 

Понравилась статья? Поделиться с друзьями: