«Պահանջում ենք պատերազմ Ղարաբաղում». Բաքվում ցույց է տեղի ունեցել

Բաքվում աննախադեպ ցույց է տեղի ունեցել՝ «Պահանջում ենք պատերազմ Ղարաբաղում» խորագրով, գրում է Թուրանը։ Միլի Մեջլիսի շենքի առաջ հավաքվածները մեղադրանքներ են հնչեցրել պատգամավորների հասցեին՝ նշելով՝ վերջիններս չեն պաշտպանում երկրի շահերը։

Ցուցարարները նշել են՝ հայերը Շուշին մայրաքաղաք են հայտարարում, իսկ խորհրդարանի իննսունիննը պատգամավորը համաձայնել են՝ Ադրբեջանի օկուպացված տարածքում Իրանից եկող կամուրջ կառուցվի։

Ոստիկաններն արագ ձերբակալել են ցուցարարների կազմակերպիչներին՝ «Մուսավատի» անդամ Իլգար Մահմուդի գլխավորությամբ։

Նշենք՝ ադրբեջանական ԶԼՄ-ներում տեղեկություններ էր հայտնվել այն մասին, որ Իրանը մտադիր է Արաքս գետով կամուրջ կառուցել, որը կմիացնի Իրանն Լեռնային Ղարաբաղին։ Ադրբեջանի արտգործնախարար Խալաֆ Խալաֆովը մայիսի վեցին հայտարարել է՝ շինարարությունը անցկացվելու է 2016-ին Իրանի և Ադրբեջանի միջև կնքված համաձայնության հիման վրա։

Նշենք նաև՝ նման անհեթեթությունը հայաստանյան մամուլում չի շրջանռվել և, վստահաբար, որևէ աղերս չունի իրականության հետ, քանզի Արցախն անկախ է Ադրբեջանից։

Понравилась статья? Поделиться с друзьями: