«Պաղպաղակով ժամադրություն իմ սիրո հետ». Մարիամ Փաշինյանը լուսանկարներ է հրապարակել

Մարիամ Փաշինյանը նոր լուսանկարներ է հանրայնացրել՝ պատմելով իրենց ամառային ժամանցի մասին: Մարիամի նոր լուսանկարները երևանյան փողոցներից են: Լուսանկարներում երևում է հիմնականում փոքրիկ Արփին:


Արփին վայելում է իր սիրելի պաղպաղակը՝ դեմքի երանելի արտահայտությամբ: Մարիամը յուրօրինակ մեկնաբանություն է տվել Արփիի ու պաղպաղակի հետ այդ գեղեցիկ հանդիպման դրվագին:

Մարիամը գրել է, որ լուսանկարում իր սիրո հետ պաղպաղակով հանդիպումն է պատկերված: Ինչպես երևում է, քույրերը պարզապես վայելում են միմյանց հետ անցկացված ցանկացած պահն ու դրվագը՝ դրանց մասին պատմելով նաև սոցհարթակներում:

Նրանց կենցաղավարությունն ու փոխադարձ վերաբերմունքը համացանցային հարթակներում տարատեսակ արձագանքների է արժանանում:

Փոքրիկ Արփին հասցրել է գրավել շատերի սերը. նրա բոլոր նոր լուսանկարները մեծ սիրով են ընդունում օգտատերերը՝ տալով ջերմ արձագանքներ:

Շուշանի և Մարիամի համար էլ Արփին ուրախության հիմնական աղբյուրն է, ում մասին քույրերը միշտ սիրով են խոսում ու պատմում:

Понравилась статья? Поделиться с друзьями: