Վնասված տեխնիկայի ներսում գտնվող ու կյանքի մահու կռիվ տված Մհերը ապաքինվում է

Մհեր Սարատիկյան․ ժամկետային ծառայող եմ եղել, վիրավորում ստացել եմ Վազգենաշենում։ Հաշվարկից երկու հոգի զոհվեցին, ես ու մյուս օպերատորը վիրավորվեցին։ Աղիներս ու գլուխս վիրահատեցին, հիմա կարգավորվում են։ Ոտքիս մեջ դեռ ասկոլկաներ կան, որոնք թողել են։

Ինձ դեռ խանգարում է քայլելուց, բայց հետագայում գուցե չխանգարի։ Մնացել էր ծառայությանս 38օր։ Ամսի 23ին պիտի կամիսյայի գնամ ու ըստ դրա պարզ կլինի վերադառնում եմ թե չէ։ Կորցրեցի շատ ընկերներ, թե մեր զորամասից թե այլ զորամասերից,  ունեի ընկերներ մահացած։

Առաջին պահից էլ կորուստները հսկայական էին։ Տեսա դաժանություն, որը չէի էլ պատկերացնում։ Մեր դուխը կար, որովհետև գիտեինք ինչ համար էին անում էդ ամենը։ Հետագա պլաններումս է ուսմանս շարունակումը։ Տեղեկատվական անվտանգության մասնագետ պիտի դառնամ, հիմա դրանով եմ զբաղվելու։

Որտեղ եմ եղել, մեր շարքերում դավաճանություններ չեն եղել, անձամբ ինձ լրիվ հակառակն է հանդիպել։ Մեր հաշվարկի կազմով 22աթս ենք խփել։

Понравилась статья? Поделиться с друзьями: