Պանիկա չեմ ուզում առաջացնել, բայց էս պահին Ֆրանսիայում ապրող թուրքերը ակտիվորեն հայերի են ման գալիս. Վան Մալաքյան

Փարիզում ապրող հայազգի Վան Մալաքյանն իր սոցհարթակում նախազգուշական հրապարակում է տեղադրել՝ տեղեկացնելով, որ Ֆրանսիայի մի քանի քաղաքներում թուրքերը ակտիվորեն հայերի են փնտրում:

Մասնավորապես վտանգավոր գոտնիեր են համարվում հիմնականում Վիենն, Լյոն, Դեսին, Փարիզ, Կլամաղ, Ալֆողվիլ քաղաքները, որտեղ թուրքերը կազմակերպված ձևով հայերի են փնտրում՝ գնողներին նույնիսկ գումար խոստանալով:

Նշելով, որ ամենևին վախենալու կարիք չկա՝ Վան Մալաքյանը տալիս է կարևոր խորհուրդներ, որոնց շնորհիվ կարելի է հնարավորինս խուսափել թուրքական վնասարարների հետ հանդիպումներից: Նա խորհուրդ է տալիս խուսափել կանգնեցնել հայկական դրոշներով մեքենաներ:

Խորհուրդ է տրվում զգույշ լինել մասնավորապես հայկական եկեղեցիներից, դպրոցներից տուն գնալիս, խուսափել հայկական հագուստներով տնից դուրս գալուց, միայնակ լինելուց, խուսափել հայկական երաժշտություն միացրած մեքենաներից, քանի որ դրանք կարող են թակարդներ լինել:

Բոլոր նախազգուշական հորդորներով հանդերձ՝ Վան Մալաքյանը նշում է, որ ֆրանսիական ոստիկանությունը հայկական համայնքի կողմից է և նրանց է պաշտպանում: Վան Մալաքյանի հրապարակմանն ամբողջությամբ կարող եք ծանոթանալ վարը:

Понравилась статья? Поделиться с друзьями: