Դաբաղյանները պարզապես ցնծության և անսովոր ուրախության մեջ են: Նրանց օրը լցվել է փոքրիկ Շուշաննայի գեղեցիկ ներկայությամբ:
Այս մասին են վկայում Դաբաղյանների սոցհարթակային բոլոր հրապարակումները, որոնք արդեն շաբաթներ շարունակ գլխավորապես ու բացառապես Շուշաննայի մասին են:
Հայրիկի կարգավիճակում գտնվող սիրված երգիչը՝ Գուրգենը, վայելում է կարգավիճակն իր ողջ քաղցրությամբ ու հմայքով: Նա իր էջում լուսնկարներ է հանրայնացրել, որտեղ երևում է երիտասարդ ընտանիքի առօրյա ժամանցը:
Լուսանկարային դրվագներում երևում է, որ Գ. Դաբաղյանը կնոջ հետ դուրս է եկել զբոսանքի: Ծնողները մաքուր օդին պտտեցնում են փոքրիկ Շուշաննային՝ հիանալով փոքրիկ դստրիկով:
Որպես գտնվելու վայր՝ Գ. Դաբաղյանը նշել է Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվան: Զույգը շարունակում է միառժամանակ գտնվել Հայաստանից դուրս:
Հիշեցնենք, որ այսօրինակ լուսանկար իր իանստգրամյան հարթակում հանրայնացրել էր նաև Իննան, սակայն նրա հանրայնացրած լուսանկարում նա միայնակ է դստեր մանկասայլակի հետ ի տարբերություն Գ. Դաբայանի հանրայնացրած լուսանկարների: