Պատգամավորի պատմությունն առաջացրել է հավաքվածների ծիծաղը․ ահա թե ինչի մասին էր պատմությունը․ տեսանյութ

Պատգամավոր Վիգեն Խաչատրյանը Տավուշի մարզում ժողովրդի հետ հանդիպման ժամանակ ելույթ է ունեցել, որի ընթացքում մի հումորային  պատմություն է պատմել ավանակի մասին և նշել է, որ այդ հումորային պատմության տողատակերում ինքն իմաստ է տեսնում։

Պատգամավորը պատմել է, որ իր պապը ավանակով անցնելիս է եղել և գյուղացիները ցանկացել են նրան «պատիվ տալ» և այնքան են գինովցել, որ նաև խմել են ավանակի կենացը։

Երբ գյուղացիները պապուն ուղեկցել տուն, արդեն  տան շեմին պապն ասել է, որ չի մտածել երբեք, որ իր ավանակն այսպիսի շրջապատ ունի և առաջարկել է խմել ավանակի ընկերների կենացը։

Այնուհետև հավելել է, որ վերջերս մի իջևանցի ավանակի հետ եկավ Երևան։ «Եվ ի՞նչ ստացվեց․ ավանակը տեսավ Երևանը, իսկ Երևանցիք  էշություն տեսան»,- ասել է Վիգեն Խաչատրյանը։

«Մեր թիմի հիմնական նպատակը՝ արմատախիլ անել կnռnւպցիան»,- ավարտել է ելույթը Վիգեն Խաչատրյանը։ ՔՊ-ական պատգամավորի ելույթը մանրամասնությամբ կարող եք դիտել վարը։

Понравилась статья? Поделиться с друзьями: