Պատգամավորների պարգևավճարների հարցին շարունակում են անդարդառնալ: Այս առիթով պատգամավորներից Վ. Թևոսյանն իր անձնական օրինակով գրել է պարգևավճարների շահարկվող հարցի մասին:
Հիշատակելով մի կայքի տեղադրած հոդվածն այս թեմայի շուրջ՝ Վ. Թևոսյանը նշում է, որ մարտական գործողությունների մեկնարկից ի վեր պատգամավորները ոչ մի պարգևային վճար էլ չեն ստացել, և դա միանգամայն բնական է:
Սեփական ծախսերը պատգամավորն ուղղել է իր վարկային պարտավորությունների կատարմանն ու բարեգործական նպատակներին, ինչպես մեծամասամբ անում են այս օրերին:
Առանց խորանալու մանրամասների մեջ՝ պատգամավորը վստահություն է հայտնում, որ իր մյուս գործընկերները ևս այդկերպ են վարվել իրենց դրամական միջոցների հետ, քանի որ այս պարագայում այլ կերպ չի կարող լինել:
Պատգամավորն իր հրապարակումն ավարտել է խնդրանքով, որ նմանատիպ պառակտիչ լուրերով հասարակության շրջանակներում տարաձայնություններ ու լարվածություն չսերմանեն, քանի որ այս օրերին բոլորն էլ հարազատների թանկագին կորուստներ են ունենում: Պատգամավորի հրապարակման տեքստն ամբողջությամբ՝ վարը: