Պատմության իրական և իսկական կերտողները մեր զինծառայողներն են․ նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է վիրավոր զինծառայողներին

Տավուշյան վերջին դեպքերի ժամանակ հայկական կողմը շուրջ երեսունվեց վիրավորված զինծառայողներ ունեցավ, որոնք իրենց բուժսպասարկումը ստանում են հիվանդանոցներում: Այսօր բուժում ստացող վիրավորվածներին է տեսակցել նախագահը՝ Ա. Թաթոյանի հետ միասին:

Տեսակցելով զինծառայողներին՝ նախագահը հետաքրքրվել է նրանց ինքնազգացողությամ, շեշտել նրանց արածի կարևորությունը, խորին շնորհակալություն հայտնել անձնուրաց սխրանքի համար:

Ծանոթանալով զինծառայողների ընթացիկ բուժման դինամիկայի հետ՝ նախագահը ուրախություն է հայտնել նրանց ապաքինման համար: Վիրավորներից մեկի վիճակը ծանր է:

Նախագահը նշել է, որ ամբողջ հայ ազգը ուշի ուշով հետևում է զինծառայողների գործունեությանը, վիարվորների ապաքինման ընթցաքին, բոլորը աղոթում են նրանց շուտափույթ ապաքինման համար:

Նախագահը նաև արձանագրել է այն կարևոր փաստը, որ այս գործողությունները բնորոշվում եմ որպես պատերազմ:  Այն կոպտագույնս խախտում է մարդու սահմանված իրավունքները, մասնավորապես եթե հաշվի առնենք համավարակային իրավիճակը:

Ա. Սարգսյանը խոսքն ամփոփել է այն ճշմարտությամբ, որ բոլոր զինծառայողները մեր անվիճելի հերոսներն են, մեր ակտուալ իրականության ու ներկայիս պատմության ամենաիրական կերտողները:

     

Понравилась статья? Поделиться с друзьями: