Վարդան Բալյան օգտատերը գրում է. «Խոստացել էի, որ Տեղեկատվական միասնական կենտրոնի հաղորդումից հետո կներկայացնեմ Շուշիի ճակատամարտի մասին առանձնահատուկ մի դրվագ, ինչպիսին թերևս հանդիպել եմ միայն ֆիլմերում կամ գեղարվեստական գրքերում:
Պատմությունը, որ ներկայացնում եմ, ադրբեջանական տեղեկատվական տիրույթից է: Հայ զինվորի բացառիկ հերոսականության և անձնազոհության վկայարան, որով պետք է սերունդներ դաստիարակենք՝ հայրենատեր ու անհաղթելի:
Այսօրվա մարտերից մեկի ժամանակ թշնամու դիվերսիոն խմբավորումները բախվել են հայ զինվորների բացառիկ համառ դիմադրության, որ հաղթահարելու համար ստիպված են եղել մեծաթիվ ուժեր կենտրոնացնել:
Մարտը եղել է շատ թեժ, թշնшմուն ի վերջո հաջողվել է շրջապատել մեր զինվորներին: Ու երկու հարյուրից ավել ադրբեջանցի հատուկ ջոկատայիններ և նրանց ընկերակցող մյուս զինվորականները դարձել են հայկական հրետանու թիրախային կրակի զnհ: Թուրքերն այնքան մոտ են եղել, որ լսել են, թե ինչպես են մերոնք թիրախային կոորդինատները տալիս սեփական հրետանուն:
Պատմության իսկությունը ինքս չեմ կարող հաստատել, չգիտեմ, մեր տեղեկատվական տիրույթում այսպիսի տվյալ չկա, ինչը բնական եմ համարում, բայց, երբ կարդում էի ադրբեջանցի օգտատիրոջ մեկնաբանությունը, քարացել էի հուզմունքից:
Թշնшմին գրում էր հայ զինվորի մասին սարսափով, բայց և անբացատրելի հարգանքով: Ու մինչև կհասկանայի թարգմանածս, մեկնաբանությունը ջնջվեց: Բայց վերջին բառերը այլևս երբեք չեմ մոռանա.