Պատրիկ Ֆիորին չկարողացավ զսպել արցունքները, իսկ վերջում հայերեն շնորհակալություն հայտնեց․ անչափ հուզիչ տեսանյութ

Այսօր ֆրանսիական Ֆրանսիայում գործող «Cаp Coeur» անունը կրող մանկական երգչախումբը կատարել է Շառլ Ազնավուրի հայտնի «Քեզ համար Հայաստան» երգը։ Երգի կատարումը հեռարձակվել է ֆրանսիական հեռուստաալիքներից մեկի եթերում։

Երգի կատարման հենց ամենասկզբից հնչող դուդուկի հնչյուններից բոլոր ներկաները զգաստանում են։ Էմոցիոնալ շատ զգայուն վիճակում է գտնվում հատկապես Պատրիկ Ֆիորին։ Նա կլանված լսում է ողջ կատարումը։

Նրա համար անսպասելի էր նման կատարում լսել այդ պահին։ Կատարման վերջում երգիչը բեմ է բարձրանում ու շնորհակալություն հայտնում փոքրիկ երգիչներին հենց հայերենով։ Նշենք, որ դուդուկի հնչյունները հնչեցնում է Արտյոմ Մինասյանը։ Այս հուզիչ դրվագը կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։

Հիշեցնենք, որ արցախյան վերջին պատերազմից անմիջապես հետո Պատրիկ Ֆիորին մի խումբ ֆրանսիացի և հայազգի այցելուների հետ եղել է Արցախում, այցելել տեղի երաժշտական դպրոց, լսել փոքրիկ արցախցիների երգը, երգել ու հուզվել նրանց հետ։

Понравилась статья? Поделиться с друзьями: