Պարետի նոր որոշումը՝ դիմակների վերաբերյալ․ նոր մեղմացում

Տ. Ավինյանը վերջին շրջանում պարբերաբար հանդես է գալիս արտակարգ իրավիճակի կանոնների փոփոխություններով, որոնք վերաբերում են պաշտպանիչ միջոցների կրմանը, տարատեսակ միջոցառումների և արարողությունների անցկացմանը կամ այլ հարցերի:

Արդեն իսկ հայտարարվել ու հստակ է, որ մինչ սեպտեմբերի կեսը հայտարարված արտակարգ դրությունը այլևս երկարաձգման չի ենթարկվելու:

Սակայն մինչ այդ Տ. Ավինյանը մի որոշում է վավերացրել, որի համաձայն պարտադիր չէ պետական այրերի դիմակ կրելու փաստը, եթե պետական բարձր պաշտոնյան այդ պահին հանդես է գալիս կարևոր ելույթով կամ ուղերձով:

Բայց պարտադիր է որոշակի հեռավորության վրա գտնվող միջոցառման կամ այլ արարողության մյուս մասնակիցների դիմակ կրելու հանգամանքը:

Եթե չի պահպանվում միջոցառումների անցկացման բացօթյա ձևաչափը, ապա փակ տարածության մեջ թույլատրվում է քիչ մարդ հավաքվել ու անպայմանորեն դիմակներով լինել:

Չնայած համավարակային հիվանդության տարածման տեմպի նվազմանը՝ իրավիճակը դեռ կայուն համարել չի կարելի, ուստի հարկ է հետևողականություն դրսևորել:

Понравилась статья? Поделиться с друзьями: